Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայն է, որից ավելի շատ բարեգործություն Հայաստանում և Արցախում որևիցե մեկը չի արել:
Սամվել Կարապետյանը քրիստոնյա է՝ հայ քրիստոնյա, Հայ Առաքելական Եկեղեցու հիմնական նվիրատուներից է և չի կարող անմասն մնալ իր իսկ հավատքին, իր իսկ Եկեղեցուն սատար կանգնելուց:
Սամվել Կարապետյան անուն-ազգանունն արդեն իսկ ոսկե տառերով գրված է Հայոց պատմության մեջ, իսկ Նիկոլի ստահակ տեսակն անցողիկ է:
Այդ աղբակույտն այօր կա, վաղը չի լինելու՝ Հայոց պատմության մեջ վաղուց իր տեղն ամրագրելով որպես ազգադավ մի խայտառակություն:
Որպես հավատավոր քրիստոնյա ու իր ազգին պիտանի զավակ, Սամվել Կարապետյանն անկասկած, գնալու է զրկանքների, դիմանալու է և հաղթելու է:
Տարբերակ չկա՝ հայերը հաղթելու են հակաքրիստոսին՝ հայ ժողովրդի ոխերիմ թշնամուն:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ